Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման». Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 07,2022 12:42

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման»: Հիշեցնեմ, որ նախորդիվ հայտարարում էին, թե իբրև 14 իրանցի, որոնք «հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են» ռուս խաղաղապահների թույլտվությամբ հայտնվել են Արցախում:

Խաղաղապահները մինչ այդ նշել էին, որ նրանք շինարարական աշխատանքներին են մասնակցում, բայց ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբրև նրանք հետախուզական գործունեություն են իրականացնում: Այս կապակցությամբ նույնիսկ բողոքի նոտա էին հղել Իրանին:

Այժմ էլ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք նոյեմբերի 30-ին մտել են Ստեփանակերտ: Կայքը նշում է, որ նրանք մտել են Ստեփանակերտ միկրոավտոբուսով, որի վարորդը եղել է հայ՝ Յուրա Բաղդասարյանը: Ինչ խոսք, մեր ագրեսիվ ու ռազմատենչ հարևանը շարունակում է ինտենսիվ աշխատել մի քանի ուղղություններով:

Ուշագրավն այն է, որ նույն Ադրբեջանը շարունակում է իսրայելական ռազմական–հետախուզական ներկայությունն ապահովել հենց Իրանի քթի տակ, ինչպես օրինակ՝ Կովսականում՝ «խելացի գյուղերի» անվան տակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031