Արմավիրի մարզային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ 1988 թվականի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել են: Երախտապարտ հայ ժողովուրդը, ի հիշատակ զոհված անձնակազմի, ավիավթարի վայրում վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ