2020 թվականի Արցախյան քառասունչորսօրյա պատերազմից ծնված՝ «Sewing Hope For Armenia» սոցիալական նախաձեռնությունում պատերազմը շարունակվում է ամեն օր, որը մղվում է հայ մշակույթի և պատմության պահպանման, ինչպես նաև հայ կնոջ արարիչ ձեռքերն ու հույսը պահպանելու համար:
Հայ կանայք արցախյան պատերազմի պատճառով մեծ կորուստներ են կրել, սակայն կամքով ու ոգով լինելով ուժեղ՝ այս պատերազմում կռվում են որպես անպարտելի զինվորներ։ Որպես իրենց ընտրության զենք՝ «Sewing Hope For Armenia» հասարակական նախաձեռնության կանայք օգտագործում են հայոց անպարտելի մշակույթի նմուշները և պատրաստում պայուսակներ, տան տեքստիլ պարագաներ ու խաղալիքներ՝ անվանելով դրանք հայ թագուհիների և հայկական կարևոր հուշարձանների անուններով։
Ցավոք, արտադրության համար օգտագործվող հումքը, մասնավորապես գործվածքը, Հայաստանում չի արտադրվում, ինչը քննադատության է արժանացնում նախաձեռնությունը, որին, որ մենք որոշել ենք անդրադառնալ:
Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեքստիլ արդյունաբերությունը վերացել է, վերջ տալով համաշխարհային ճանաչում ունեցող հայկական գործվածքների հազարավոր տարիների ավանդույթին, որը ժամանակին ողջունվում էր որպես հայտնի արհեստագործություն: Այդ նախշերը, սակայն, շարունակում են արտադրվել հարևան տարածքներում, որոնք ժամանակին մեծ Հայաստանի մաս էին կազմում: Թեև քաղաքական սահմանները փոփոխվել են, սակայն հայկական այս արհեստագործությունը շարունակում է մնալ Արևմտյան և Արևելյան Հայաստանում, այսօր՝ Թուրքիայում և Ադրբեջանում։
«Ստեղծված է Հայաստանում»-ի բացակայության պայմաններում «Sewing Hope for Armenia»-ն ստիպված էր ընտրություն կատարել՝ պահպանել հայկական հյուսվածքը, ընտրություն, որն արվել է ոչ միայն մեր, այլ շատերի կողմից, ինչն ակնհայտ է դառնում Հայաստանի շուկաներ, խանութներ կամ պատկերասրահներ այցելելիս։
Մենք ընտրեցինք փրկել կանանց և երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց ապրելու և տոնելու հայկական գործվածքը: Արդյո՞ք ավելի լավ տարբերակ կլիներ, եթե նրանց թույլ տայինք սովամահ լինել և սառչել առանց սննդի կամ կացարանի:
Թեև այս նախշերի ծագումն, անկասկած, հայկական են (իսլամական երկրների մեծ մասը չունեն եկեղեցիներ և խաչեր իրենց ավանդական արհեստագործության վրա), այս կտորի պատրաստման վայրը անվիճելի կամ թաքցված չէ։ Ինչպես Հայաստանում հայտնաբերված շատ ապրանքներ, դրանք գալիս են մեր տնտեսապես ավելի զարգացած հարևաններից: Իսկ մեր երկրում դրանք պարզապես չեն ստեղծվում:
Թեև մեր խանութներն ու շուկաները լցված են «Made in Turkey» ապրանքներով, որոնք ամեն օր սպառվում են բազմաթիվ հայերի կողմից իրենց ամենօրյա օգտագործման և սպառման համար, այս կտորները գրավում են թիրախային հարձակումներ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
«Sewing Hope for Armenia»-ն որոշել է քայլեր ձեռնարկել և կոչ անել Հայաստանի տնտեսական շահագրգիռ կողմերին, ոլորտի առաջնորդներին և ձեռնարկատերերին աշխատել միասին՝ հայկական տեքստիլ արդյունաբերությունը վերականգնելու համար՝ սկսած հայկական արտադրության գործարանի կամ գործարանների բացումից Հայաստանի տարածքում: Գաղափարը համարձակ է և դժվար, բայց անհրաժեշտ, ու միտված է վերականգնել այն Հայաստանը, որով մենք կարող ենք հպարտանալ, ստեղծելով հայկական տնտեսություն, որը կարող է զարգացման տանել երկրի տնտեսությունը: Համախմբված մեծ Հայաստան կառուցելու նպատակի շուրջ՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ ժողովուրդը պետք է համախմբի իր ուժերը՝ անհնարինը հնարավոր դարձնելու, իսկ դժվարը հեշտ դարձնելու համար։
Մենք հավատում ենք, որ թեկուզ մեկ մարդու օրինակով կարելի է մեծ փոփոխություններ անել, և ազգային կամքի համախմբման շնորհիվ, ինչպես սովորաբար ասում են հայերը՝ նույնիսկ սարեր կարելի է շուռ տալ:
Պատմությունից վերցնենք մի օրինակ, երբ Մահաթմա Գանդին, սկսեց բարձրաձայնել Հնդկաստանը բրիտանական տիրապետությունից ազատելու տնտեսական անկախության կարևորության մասին։ Գանդին սկսեց թել մանել և շոր պատրաստել հնդկացիների համար: Հնդկաստանում նույնպես անհետացել էր տեքստիլ արդյունաբերությունը (միտումնավոր ոչնչացվել էր բրիտանացիների կողմից՝ անգլիական տեքստիլ արդյունաբերությունը խթանելու համար): Հյուսելու այս առաջին, խորհրդանշական արարքը սկիզբն էր այն բանի, որ Անկախ Հնդկաստանն իր ճակատագիրն իր ձեռքն առավ: Օրինակ, որին պետք է հետևի Հայաստանը:
Այսօր հայկական շուկան ողողված է թուրքական, մասնավորապես՝ տեքստիլ ապրանքներով։ Եթե նույնիսկ հագուստն ու տեքստիլ արտադրանքը արտադրվում է Հայաստանում, երբ խորանում ենք հումքի ծագման մեջ, հետքերը մեզ անխուսափելիորեն տանում են դեպի Թուրքիա։ Այսինքն՝ ուղղակի և անուղղակի հարստացնում ենք մի պետության, որը գրավել է մեր պատմական հողերը, սպանում է մեր երեխաներին, որը քանդում է մեր տները։
Այս ամենը լավ գիտակցելուց հետո շարունակե՞նք նույն կերպ, թե՞ ժամանակն է հասնել Հայաստանի տնտեսության «հայացման»։ Մենք ամեն օր ուղիներ ենք փնտրում հայկական տեքստիլ արդյունաբերությունը վերականգնելու համար։
Մենք դիմում ենք ձեզ՝ հայ արդյունաբերողներին և ձեռներեցներին՝ միանալ այս կարևոր նախաձեռնությանը և օգնել մեզ վերականգնել արհեստագործության ժառանգությունը, որը Հայաստանը հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում:
«Sewing Hope For Armenia» միավորմանն աջակցելով, այցելելով մեր փոքրիկ արտադրամաս ու գնելով այն ապրանքները, որոնք պատրաստված են ամեն ինչ կորցրած հայ կանանց սիրառատ ձեռքերով, դուք կատարում եք առաջին կարևորագույն քայլը։ Ինչպես մենք փրկում ենք մեր ժողովրդին, այնպես էլ կարող ենք փրկել մեր մշակույթը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ