Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական անգամ Գարեգի Նժդեհի ասած «հայի տականքը» իր սև գործն է արել Երևանում։
Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։ Ժամեր առաջ այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվում է, որ տականքը կամ տականքները վնասել ու պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։ Թե ով կամ ովքեր են նման անմարդկային քայլի հեղինակը կամ հեղինակները, դրա պատասխանը պետք է տան իրավապահները, տվյալ դեպքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը, ու հայտնաբերեն ճիվաղին կամ ճիվաղներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում նմանատիպ արարք տեղի չունենա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում