Այսօր խորհրդարանի աշխատանքները սկսեցին 34 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով:
Այնուհետեւ ներկայացվեցին ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Հայկ Գրիգորյանի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 75-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել ու բոլոր քվեարկողները կողմ են եղել:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել այդ քվեարկությանը, ուստի ՔՊ-ից բացի՝ Հայկ Գրիգորյանին կողմ են քվեարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որովհետեւ ՔՊ-ն ունի միայն 71 պատգամավոր: Հիշեցնենք, որ քվեարկությունը եղել է փակ, գաղտնի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ