Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվել է Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատերը․ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ․ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 07,2022 10:35

Շուտով կլրանա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթի 4-րդ ամիսը, սակայն խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել է Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն չեն կարողանում գտնել առեւտրի կենտրոնի պահեստապետին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե ինչ է կատարվում քրեական գործով, եւ արդյոք սեփականատերը հարցաքննվել է, ինչ կարգավիճակ ունի նա:

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում նաեւ՝ սեփականատերը, նշանակած փորձաքննության եզրակացությունը դեռեւս ստացված չէ, այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ Այս վարույթի շրջանակում հետախուզման մեջ գտնվող անձ չկա։ Նկատենք, որ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը, որը ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն եղավ, որի հետեւանքով 16 մարդ զոհվեց, եւս մեկը համարվում է անհետ կորած:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031