ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա առնչությամբ
Այսօր 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։
Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և խոնարհվում ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առաջ, կիսում նրանց հարազատների ցավը:
Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է: Նաև դրա շնորհիվ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից։
Կարդացեք նաև
Նորը ստեղծելը, նորը կառուցելը և, դրա կողքին, նաև հինը վերականգնելը, նրան նոր շունչ տալը զոհերի հիշատակը հարգելու լավագույն ճանապարհն է:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ