Լրահոս
Օրվա լրահոսը

3 բանջարեղեն, որոնք հաճախ չեն հայտնվում մեր սեղանին, բայց արժանի են ավելի մեծ ուշադրության

Դեկտեմբեր 07,2022 09:30

Այսօր Հայաստանում կարելի է գտնել գրեթե ամեն տեսակի միրգ ու բանջարեղեն, սակայն երբեմն դրանց բարձր արժեքի, երբեմն էլ պարզապես սովորույթի ուժով մենք շրջանցում ենք մեզ համար մի փոքր անսովոր թվացող այդ մթերքները՝ նախապատվությունը տալով արդեն փորձված տարբերակներին։

Մենք առանձնացրել ենք 3 բանջարեղեն, որոնք այդքան էլ մեծ ժողովրդականություն չեն վայելում մեր երկրում, սակայն ունեն առողջության համար նպաստավոր մի շարք առավելություններ, որոնց արժե ուշադրություն դարձնել։

Բրյուսելյան կաղամբ

Բրյուսելյան կաղամբը շատ սննդարար է․ այն հրաշալի ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ հոդեր ունենալ։ Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումը նպաստում է օստեոպորոզի կանխարգելմանը, խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, լյարդի և արյան մաքրմանը։

Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բրյուսելյան կաղամբը ցանկալի է ներառել սննդակարգում, եթե կան առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են․ քաշի ավելացում, նախադաշտանային համախտանիշ, սննդային ալերգիաներ, խոլեսթերինի բարձր մակարդակ, հոդերի բորբոքում, հոդացավ, ոտքերի ջղակծկումներ, հոտառության կորուստ, մշտական հոգնածություն, հաճախասրտություն, տագնապի զգացողություն և այլն։

Կեյլ կաղամբ, կամ գանգուր կաղամբ

Երբ շարակցական հյուսվածքը հայտնվում է վիրուսի, բորբոքման կամ թույլ իմունային համակարգի ազդեցության ներքո, կարող են խրոնիկական հիվանդություններ զարգանալ։ Եթե վնասվել են շարակցական հյուսվածքները, սկսում է տանջել հոդացավը կամ հոդերի բորբոքումը․ հենց այսպիսի դեպքերում արժե սննդակարգը հարստացնել կեյլ կաղամբով, որի հակաբորբոքային միացությունները արդյունավետորեն պայքարում են վիրուսների դեմ, իսկ կենսահասանելի սննդանյութերը խթանում են բջիջների աճն ու նոր, առողջ շարակցական հյուսվածքի ձևավորումը։

Մանուշակագույն կարտոֆիլ

Պոլիֆենոլներով հարուստ այս բանջարեղենը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

Բացահայտվել է, որ պոլիֆենոլները նպաստում են հաստ աղիքում քաղցկեղի բջիջների տարածման արգելակմանը՝ ինչի արդյունքում դրանք ապոպտոզի (ծրագրավորված մահի) են ենթարկվում։ Կարտոֆիլի բացասական կողմը մեծաքանակ օսլայի պարունակությունն է։ Եթե պատրաստելուց հետո կարտոֆիլը որոշ ժամանակ պահվում է սառնարանում, նրա քիմիական բաղադրությունը փոխվում է և կարտոֆիլում պարունակվող օսլայի մեծ մասը դիմացկունություն է ձեռք բերում մարսողության նկատմամբ։ Մարսողության նկատմամբ ռեզիստենտություն ունեցող օսլան, որը ոչ այնքան մածուցիկ մանրաթելերից է կազմված, բարակ աղիքում դիմակայելով մարսողությանը՝ դանդաղորեն ֆերմենտացվում է հաստ աղիքում։ Այդպիսի օսլան պրեբիոտիկի ազդեցություն է գործում՝ սնուցելով օգտակար բակտերիաներն ու բարելավելով ճարպերի ճեղքումը։

 

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031