Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ լրագրողների եւ խմբագրությունների համար պատրաստել է ուղեցույց, որը բաղկացած է երկու մասից՝ «Բարձր ռիսկային միջավայրում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական հրապարակում/քաղաքականություն խմբագրությունների համար» եւ «Լրագրողների անվտանգության ապահովման գործիքներ»։
Ձեռնարկը ներառում է միջազգային փորձի օրինակներ, փաստաթղթեր, ուղեցույցներ, ինչպես նաեւ գործնականում կիրառելի սկզբունքներ եւ քայլեր։ Ուղեցույցի մշակումը կատարվել է Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ուղեցույցը կօգնի խմբագրություններին արտակարգ իրավիճակների դեպքում ունենալ գործողությունների ծրագիր եւ ներքին կանոններ։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
06.12.2022