Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հետ առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսների ընթացքում բավական աճել է․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Դեկտեմբեր 06,2022 22:56

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 6-ին կազմակերպվել էր «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» վերնագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսների ընթացքում բավական աճել է․ նախորդ տարվա համեմատ ցուցանիշների մոտ 45,5% աճ է գրանցվել։ Երկու երկրների միջև ձևավորվել է լավ բիզնես համագործակցություն, որն առավել խթանելու համար պետք է ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն 100-ից ավել իրանական ընկերություններ։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031