Ազգային պատկերասրահի Որմնանկարների ցուցասրահում այսօր հանդիսություն էր:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորեց մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ:
Կարդացեք նաև
Նա հանդես էր եկել ուղերձով, որում մասնավորապես ասված էր․ «Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և մեր համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար: Անխոս, յուրաքանչյուր փաստաբանի հաջողությունը համայնքի հաջողությունն է:
Հպարտորեն կարող եմ արձանագրել, որ փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապնդվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս:
Շարունակե՛ք առաջնորդվել անկախությամբ, պարկեշտությամբ, բարեխղճությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ, թող բոլորիս գերնպատակը լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը»:
Մինչ փաստաբանների արտոնագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը, նա լրատվամիջոցներին հանձնեց շնորհակալագրեր: Նրանց մեջ էր «Առավոտ» կայքը․ փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ մեր կայքը փաստաբանական ինստիտուտի հետ ակտիվ համագործակցության, փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքի եւ իրավական ոլորտի խնդիրները պատշաճ լուսաբանելու համար արժանացավ շնորհակալագրի:
Սեփ․լր․