Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան․ Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությունը

Դեկտեմբեր 06,2022 20:58

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությունը

Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի եւ երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաեւ քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների եւ հետեւությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որեւէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որեւէ ձեւակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը:

Ավելին, ներկայացված «ապացույցների» մի մասն առհասարակ վերաբերելի չէր մեղադրանքին կամ ոչինչ չէր հիմնավորում, իսկ մյուս մասը՝ հերքում էր մեղադրանքը, որի վերաբերյալ պաշտպանական կողմը արել է համապատասխան հայտարարություններ եւ ներկայացրել է հակափաստարկներ: Ամեն դեպքում՝ կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031