Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտաճանաչ մարդիկ ենք, թույլ չենք տա մեզ այս կամ այն զվարճանքի օբյեկտում, սրճարաններում օգտագործել ծխախոտ, բայց շատերն օգտագործում են». Սուքիասյանը դժգոհեց

Դեկտեմբեր 06,2022 18:40

Այսօր խորհրդարանում քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը, որը վերաբերվում է նիկոտին պարունակող եւ չպարունակող հեղուկների գործածմամբ էլեկտրոնային ծխախոտի հարկման կանոններին:

Առաջարկվում է, որ դրանք դառնան ակցիզային հարկով հարկվող՝ 1 միլիլիտրի համար ընթացիկ տարվա համար կհարկվեն 50 դրամ, հաջորդ տարում՝ 55 դրամ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ելույթ ունեցավ ու խոսեց սրճարաններում ծխախոտի արգելքի մասին. «Մենք մարտ ամսին արգելեցինք, բայց շատ լավ տեսնում եմ, որ դա ոչ բոլոր դեպքերում է իրականացվում: Իհարկե, մենք պարտաճանաչ մարդիկ ենք, թույլ չենք տա մեզ այս կամ այն զվարճանքի, ճաշի կամ սրճարաններում օգտագործել ծխախոտ, բայց շատերն օգտագործում են: Ի՞նչ կլիներ, որ 30%-ը թույլ տայինք, մարդիկ ծխեին, եկամուտներ գար, այդ եկամուտները կգնար առողջապահության խնդիրներին: Չենք արել: Դուք ինքներդ այս 6-7 ամսվա մեջ համոզվեցիք: Հիմա մենք նորից ռեսուրս ենք ծախսում ոստիկանության անունն եք տալիս, որ նորից գնան, ասեն՝ ինչի՞ եք ծխում: Ավելի լավ չի՞ 30% թույլ տայինք, բայց դրա համար վճարեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031