Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանն ԱՄՆ-ում Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը

Դեկտեմբեր 06,2022 18:06

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 5-12-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Վաշինգտոնում ընթացող «‎Կոռուպցիայի դեմ» խորագրով միջազգային 20-րդ համաժողովին՝ կազմակերպված «‎Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից:
Դեկտեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Կողմերը բարձր են գնահատել առկա համագործակցությունը և քննարկել շարունակական ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցերի:

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է նաև Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել Հայաստանից դուրս բերված ակտիվների վերադարձին ու փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031