Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ու Անկարայի նկատմամբ սպառնալիքները կընդունենք որպես ընդհանուր սպառնալիք. Աքար

Դեկտեմբեր 06,2022 17:20

Բաքվի և Անկարայի նկատմամբ սադրանքներն ու սպառնալիքները կընդունվեն որպես ընդհանուր սպառնալիք՝ ուղղված երկու երկրների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում:

Հիշեցնենք, Ադրբեջանում երեկ մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:

«Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքներն ու սադրանքները, որտեղից և ում կողմից էլ, որ դրանք գան, մենք կընկալենք որպես ուղղված երկու պետությունների դեմ: Բարեկամներին մենք միասին կընկալենք որպես մեր բարեկամներ, իսկ թշնամիներին՝ որպես մեր թշնամիներ: Դրանում ոչ մեկը թող չկասկածի»,- ասել է Աքարը:

Նա նշել է, որ այս պահին «մենք կրիտիկական փուլով ենք անցնում», երբ աշխարհում և տարածաշրջանում աճել են անարդարությունը, ռիսկերը, սպառնալիքները և վտանգները:

«Մեր երկրների ու ժողովուրդների անվտանգության ապահովումն այս բարդ գործընթացում հնարավոր է միայն, եթե մենք ունենանք արդյունավետ, զսպող և հարգանքի արժանի բանակ: Ընդ որում, ուժեղ բանակի համար ժամանակակից մարտական զենքից գործիքներից ու սպառազինությունից բացի՝ անհրաժեշտ են պատրաստված կադրեր, որոնք կկարողանան օգտագործել այդ հնարավորությունները»,- ասել է Աքարը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031