Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել դատավոր Սամվել Մնացականյանի գործով

Դեկտեմբեր 06,2022 17:08

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը դիմումատուին վճարել 3600 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 1600 եվրո դատական ծախսերի փոխհատուցում:

Գործը դատարան էր ներկայացվել 2011թ. Դատավոր Սամվել Մնացականյանի կողմից, որը մահացել է 2021թ. օգոստոսի 17-ին: ՄԻԵԴ-ը, մասնավորապես, քննում էր, թե արդյոք դիմումատու դատավորը, ում լիազորությունները դադարեցվել էին Արդարադատության խորհրդի կողմից, պիտի ունենա իրավունք ընդհանուր իրավասության դատարանում վիճարկել ԱԽ որոշումը:

Դատարանը նաև որոշել է, որ քանի որ դիմումատուն մահացել է, նրա այրին՝ Լիա Մնացականյանը, և դուստրը՝ Հասմիկ Մնացականյանը, դիմումատուի անունից կարող են շարունակել դեպքի հետագա քննությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Մնացականյանը աշխատել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, 2009-ին Նախագահի հրամանագրով նշանակվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սակայն 2 տարի անց՝  2011 թ.-ի հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը քննարկել էր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշելով դիմել երկրի նախագահին Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Իսկ կարգապահական վարույթ հարուցելու հիմք էր հանդիսացել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրությունը: Կարգապահական հանձնաժողովին դիմելու առիթն էլ հետևյալն էր. 2011թ. մայիսի 30-ին դատավոր Մնացականյանը բավարարել էր մեղադրյալ Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել էր գրավով: 2011-ի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով դադարեցվել են դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031