Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի գործունեությունը, կարելի է ասել, ճգնաժամային է»․ ՔՊ պատգամավոր

Դեկտեմբեր 06,2022 16:51

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում եւ առանձին հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հիմնադրի առնչությամբ առաջնահերթ ուշադրություն ենք հրավիրում, որ հարցի էությունը արցախցիների ինքնորոշման իրավունքների շրջանակում է եղել։ Փաստերի լեզվով փորձում ենք հնարավորինս ապացուցողական տվյալներ ներկայացնել, թե ինչու է կարեւոր արցախցիների գոյութենական խնդրի վերհանումը։ Սա անկյունաքարային թեման է, որի առնչությամբ բոլոր պատվիրակություններով քննարկում ենք արտերկրի գործընկերների հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում Արցախի հարցով ի՞նչ ուղերձներ են փոխանցել միջազգային գործընկերներին։

Հարցին՝ ԵԱՀԿ-ն այս պահին որքանո՞վ է դիտարկվում որպես ԼՂ հակամարտությունը լուծելու միջնորդ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «ՄԽ ձևաչափն, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով, սկսած Ուկրաինայում պատերազմից, կանգնել է խնդիրների առաջ։ Համանախագահ երեք պետությունները խնդիր ունեն մի սեղանի շուրջ նստելու։ Բնականաբար, այդ առումով ՄԽ գործունեությունը, կարելի է ասել, ճգնաժամային է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել են այդ երեք երկրները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031