Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակակարկտային կայաններից մալուխ, մարտկոցներ էին գողացել. ՔԿ-ն Արմավիրի մարզում 40-ից ավել գողության, գողության փորձի դեպքեր է բացահայտել

Դեկտեմբեր 06,2022 16:59

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք:

Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում, գնացել են մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքների, ինչպես նաև նույն մարզի մի շարք գյուղերի (Արշալույս, Երասխահուն, Վարդաշեն, Մարգարա, Լեռնամերձ, Արազափ, Արգավանդ, Տանձուտ, Արևիկ, Արշալույս, Ջրառատ, Փշատավան, Հացիկ, Ոսկեհատ, Ալաշկերտ, Սարդարապատ, Մրգաշատ, Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Մրգաստան, Ակնալիճ, Առատաշեն, Արտիմետ, Եղեգնուտ) հարակից դաշտերում գտնվող՝ տարբեր ՋՕ ընկերությունների պատկանող խորքային հորերի ենթակայաններ, դաշտերում տեղակայված հակակարկտային կայաններ և կատարել մալուխների, էլեկտրական մարտկոցների, տրասֆոմատորների յուղի հափշտակություն՝ ընկերություններին և անհատ անձանց պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:

Որոշ դեպքերում 28-ամյա տղամարդը միայնակ է մուտք գործել նույն մարզում գտնվող այլ խորքային հորերի ենթակայաններ, սակայն իր կամքից անկախ պատճառելով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է:

Բացի այդ, վերջինս, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, Արմավիր քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բազմաթիվ սրճեփ սարքերը վնասելով՝ հափշտակել են տարբեր չափերի գումարներ, որոշ դեպքերում էլ՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել:

Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ինչի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջադրվել է մեղադրանք՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (13 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ) և գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (15 դրվագ):
Նշված քրեական վարույթի շրջանակներում ևս 4 անձի նկատմամբ, որպես համակատարողներ, հարուցվել է քրեական հետապնդում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031