Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյո՞ք ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի հայտարարությունը պիտի հասկանալ այնպես, որ խորհրդի ողջ կազմը դեմ չէ Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը. Սեյրան Հայրապետյան

Դեկտեմբեր 06,2022 16:26

Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ դնելու հավանականությունը և հանգստացրել հանրությանը, թե խաղաղապահ զորակազմի գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ընդամենը ռենտգեն-սկաներ է տեղադրվելու։ Ընդամենը, հասկանո՞ւմ եք։

Նախ՝ հարց է ծագում, թե անվտանգության խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությունը սպասարկող մարմինը ի՞նչ իրավասությամբ է հայտարարություն տարածում, այն էլ՝ նման նրբանկատ հարցի կապակցությամբ։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբն ի՞նչ տրամաբանությամբ է տարածում այն։

Երկրորդ․ արդյո՞ք անվտանգության խորհրդի գրասենյակի հայտարարությունը պիտի հասկանալ այնպես, որ ԱՀ անվտանգության խորհրդի ողջ կազմը բնավ էլ դեմ չէ Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը։

Եվ վերջում՝ անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է կամք ունենա իր անունից հայտարարելու կուլիսային պայմանավորվածությունների մասին, ոչ թե խուսափելու պատասխանատվությունից և գրասենյակի անունից հասարակական կարծիք ստուգելու։

Պարոնա´յք, անվտանգության պատասխանատուներ, հասարակությունը պատասխաններ է ակնկալում ձեզնից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031