Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ գնման հիմքեր չեն եղել, նոր տարվա լուսավորությունը հրատապ առաջացած ծախս չէ. Իզաբելլա Աբգարյան

Դեկտեմբեր 06,2022 15:24

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարդ կար տոնածառի գնման ժամանակ օրը տասը գրառում էր անում, հիստերիայի մեջ թավալվում:

Հիմա ծախսված միլիոնները, այն էլ՝ առանց մրցույթի, ուղիղ գնմամբ, չի նկատում:

Այնինչ տոնածառի գնման ժամանակ լրիվ այլ՝ շատ ավելի անվտանգ ու անհոգ իրավիճակ էր:

Մարդ կար «կոռուպցիա, կոռուպցիա» էր ճչում, երբ խոլերայի եզրին կանգնած Երևանի համար մի քանի աղբատար մեքենա գնվեց: Ուղիղ գնման հրատապությունն էլ ճչում էր իր մասին փողոցներում, բակերում կուտակված աղբի տեսքով:

Հիմա զմայլվում ա ուղիղ գնմամբ ու տուրիզմից խոսում: Քաղաքապետի տեղակալի՝ ասուլիսին արված «կրուտիտներն» էլ ՕԿ են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարողիս համար:

Իսկ իրականում ուղիղ գնման հիմքեր չեն եղել: Նոր տարվա լուսավորությունը հրատապ առաջացած ծախս չէ:

Երկրորդ կետն էլ, որը վկայակոչեց քաղաքապետի տեղակալը, վերաբերում է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ, բայց ոչ լուսավորության սարքավորումների ձեռքբերմանը, մեծածավալ էլեկտրամոնտաժին, որի համար պետք է նախ նախագիծ֊նախահաշվարկի մրցույթ լիներ (գուցե այդ փուլում էլ մտածեին շենքերը չվնասելու մասին), հետո նոր աշխատանքների իրականացման մրցույթ:

Երբ այդ փոփոխությունն արվում էր, որ թույլ տրվի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ միջոցառման համար ուղիղ գնում, մեզ ներկայացվում էր որպես հիմնավորում համերգի բարձրաճաշակ լինելու, ռաբիսության բացառման գործոնը: Բայց ՈՉ լույսերի ձեռքբերումն ու մոնտաժումը:

Իսկ իդեալական կլիներ, որ ամենասկզբում նաև դիզայնի մրցույթ լիներ, որտեղ մասնագետները կներկայացնեին իրենց տարբերակները: Հնարավոր է՝ շատ ավելի գեղեցիկ ու քիչ գումար պահանջող:

Ինչևէ, մենակ մի հարց: Էն ժամանակ ինչո՞ւ էիք նյարդերս ուտում՝ ձեզ կոռուպցիայից հասկացողի ու սահմանամերձ գյուղերի մասին խիստ հոգացողի տեղ դնելով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031