Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի անկախությունը, երբ իշխանություն էիք»․ Արթուր Խաչատրյանի պարզաբանումը

Դեկտեմբեր 06,2022 14:42

«Իշխանություն էիք․ բա ճանաչեիք Արցախի անկախությունը»,-օրերս ԱԺ արտահերթ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նման հարցադրում էր հղել ՀՅԴ-ին՝ հիշեցնելով, որ ժամանակին իշխանության մաս էին կազմում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այդ հարցադրմանը՝ ասելով․ «Արցախի անկախության ճանաչման հարցը միշտ եղել է օրակարգային։ 2016թ․-ին հայտարարվեց, որ եթե պատերազմը չդադարի, Հայաստանը կճանաչի։ Հայաստանը դա պահում է որպես ռեզերվային քայլ, եթե բանակցությունները ձախողվեն։ Դրանք ձախողվեցին 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին»։

Նկատառմանն ի պատասխան, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 2018թ․-ի էր ասել, որ ձախողված են, Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ասել է, որ բանակցությունները մտել են փակուղի։ Նման փակուղիներ 91թ․-ից եղել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031