Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10 ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 6-ի և 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.5°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.1°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.7°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ