Լրահոս
Օրվա լրահոսը

Ի զորու կլինե՞նք ձեւավորելու նոր քաղաքական համակարգ. «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 06,2022 12:14

Հայաստանի քաղաքական համակարգը կարելի է համարել վերջնականապես տապալված: Թե՛ գործող իշխանությունը, թե՛ խորհրդարանային ընդդիմությունը հանրության մեջ չունեն դույզն-ինչ վստահություն, եւ սխալ կլիներ ասել, թե այս ամենի հանգրվանային փուլը 2018-ի իշխանափոխությունն է:

Երբ կուսակցություններն, առհասարակ, հանրային հեղինակություն չունեցող, հասարակական-քաղաքական ինստիտուտներ լինելուց հեռու, պարզապես մեկ կամ մի քանի անձի շուրջ միավորված ամբոխ են՝ առանց սկզբունքների, աշխարհայացքի ու խաղի ներքին կանոնների, ապա կարող ենք վստահ արձանագրել, որ երկիրը չունի քաղաքական համակարգ, հետեւաբար եւ մատնված է տարերային քմայքներին:

Որո՞նք էին քաղաքական համակարգի կայացման հետանկախական շրջանի հիմնական խոչընդոտները.

1991-ից հետո կառավարող կուսակցությունները չկարողացան Արցախի հարցի մասին որեւէ հայեցակարգային մոտեցում որդեգրել, կողմնորոշվել Արցախը ճանաչելու կամ չճանաչելու հարցում, ինչը մեծապես խթանեց 2020-ի պատերազմը եւ դրա աղետալի հետեւանքները:
Իշխանություններին չհաջողվեց անցկացնել հանրության կողմից ընդունված, վստահություն ներշնչող ընտրություններ, որոնց օրինակարգությունը կասկածի տակ չդրվեր հանրության գոնե մի հոծ զանգվածի շրջանում:

Ի զորու կլինե՞նք արդյոք ձեւավորելու նոր քաղաքական համակարգ՝ դժվար է միանշանակ պատասխանել, սակայն մի բան հստակ է՝ դրան այլընտրանք մենք չունենք:

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի 2022թ.-ի 43-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031