Գործող իշխանություններին պաշտպանողները, մեծ հաշվով, մի բան են ասում՝ մեր երկրի գլխին պատուհասած աղետները պայմանավորված չեն գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ․ արցախյան վերջին պատերազմը, որն ավարտվեց մեր ցավալի պարտությամբ, անխուսափելի էր եւ պայմանավորված չէր Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր հայտարարություններով ու զրոյական կետից վարած արտաքին քաղաքականությամբ, իսկ առօրյա կյանքում ունեցած մեր ձախողումները՝ մահացության աճ, գնաճ, սղաճ, դեպրեսիաներ, արտահանման հետ կապված խնդիրներ եւ այլն, պայմանավորված էին քովիդով եւ աշխարհաքաղաքական պրոցեսներով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմով։
Ամեն օր խանութ մտնող եւ գների աճից կաթված ստացող կենսաթոշակառու տատիկ-պապիկներին էլ են համոզել, որ ամբողջ աշխարհում է գնաճ՝ մի բողոքեք։ Բայց այս բոլոր փաստարկները միայն առաջին հայացքից են ճշմարտանման։ Երբ 2020 թվականին աղետաբեր պատերազմը սկսվեց, ողջ աշխարհում խաղաղություն, ստաբիլ իրավիճակ էր։ Այդ պատերազմի անխուսափելիության մասին հայտարարությունները խիստ վիճելի են։ Մինչդեռ միանշանակ է, որ պատերազմի հանդեպ աշխարհի վերաբերմունքը՝ անտարբերությունն ու լուռ թողտվությունը, հենց իրենց ապաշնորհ քաղաքականությամբ էր բացատրվում, երբ 2 տարվա ընթացքում այնքան էին փչացրել արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, որ նորմալ գործընկեր չէր մնացել, եւ հայերի հանդեպ համակրանքն ու կարեկցանքն էր նվազել։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: