Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգամ Լաչինի միջանցքը փակելու փորձեր են տեղի ունենում, բայց իշխանությունները ձայն չեն հանում. «Փաստ»

Դեկտեմբեր 06,2022 10:29

Պայքարի բացակայությունը յուրաքանչյուր անգամ ճանապարհ է բացել դեպի թուլացում և պարտություն։ Օրինակ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայությունը ոտքի կանգնեց ու նույնիսկ ամենադժվար ու բարդ պայմաններում կարողացավ հաղթանակ կերտել։ Իսկ 2018 թվականին Փաշինյանն ու իր թիմակիցները իշխանության գալուց անմիջապես հետո սկսեցին հանրությանը «խաղաղության» նախապատրաստել, ու այս քաղաքականությունը անմիջապես սկսեց երևալ գործնական հողի վրա, երբ թշնամու դեմ պայքարին կոնկրետ պատրաստվելու փոխարեն մեր անվտանգությունն էին թուլացնում՝ բարոյալքելով բանակը, քանդելով եղած անվտանգային համակարգը և թիրախավորելով զինվորականներին։ Իսկ հիմա իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախից։ Արցախի շուրջ ինչ ասես կարող է տեղի ունենալ՝ անգամ վատթարագույնը, սակայն ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել։

Անգամ Լաչինի միջանցքը փակելու փորձեր են տեղի ունենում տարբեր պատրվակներով, բայց նրանք պահպանում են իրենց լռության ուխտը և որևէ ձայն չեն հանում։ Այս տեմպերով Արցախի հայաթափումը կարող է ընդամենը ժամանակի հարց լինել։ Էլ ի՞նչ պետք է լիներ, որ ՀՀ իշխանությունները վառեին պայքարի կրակը՝ ուղղակի ճանաչելով Արցախի անկախությունը։ Միևնույնն է, ինչպես իրենք են ընդունում, որևէ ազդեցություն չունեն Արցախի անվտանգության ապահովման գործում, դա միայն խաղաղապահների վրա է դրված։ Կարճ ասած՝ այս իշխանություններն ընդհանրապես չունեն պայքարելու ցանկություն, իրենց հիմնականում մտահոգում է այն, որ ցանկացած ցնցումից կարող են տապալվել, դրա համար էլ գործում են այնպես, որ թեկուզ հանձնեն եղածը, միայն սեփական կաշին փրկելու պայմանով։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031