«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աբովյանի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տավուշի, Վարդենիսի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սևանի տարածաշրջանի ճանապարհներին, Հալիձորից Տաթև և Գորիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ տեղ-տեղ մերկասառույց է։
Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: