Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակ ընկեր Փիէր Կիւլիւմեանի աճիինները կը վերադառնան մայր հայրենիք

Դեկտեմբեր 05,2022 20:03

Նորագոյն ազգային ազատագրական պայքարի ազատամարտիկ, նահատակ ընկեր Փիէր Կիւլիւմեանի աճիւնները՝ իր նահատակութենէն քառասուն տարիներ ետք, վերջապէս հանգրուանեցին Մայր Հայրենիք:

Ընկեր Փիէր Կիւլիւմեան՝ դժբախտ պատահարի հետեւանքով նահատակուած էր Փարիզի մէջ՝ 2 Օգոստոս 1982ին:

Մինչեւ իր նահատակութիւնը՝ ան եղած էր Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի Եւրոպայի տարածքի զինուորական պատասխանատուն եւ իր այդ հանգամանքով, ղեկավարած ու անձնապէս մասնակցած էր զինուորական բազում գործողութիւններուն:

Անոր աճիւններու վերադարձը ու հայրենի հողի հետ միաձուլումը կը խորհրդանշեն՝ ազգային անկորնչելի իրաւունքներու վերատիրացման համար ազատագրական պայքարի յարատեւման անկոտրում կամքը, եւ բռնագրաւուած հողերու ազատագրման ու Մայր Հայրենիքի միացման գաղափարի արդիականութիւնը ու անժամանցելիութիւնը:

Մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնենք նահատակ ընկերոջ ընտանեկան պարագաներուն, որոնք ազգային բարձր գիտակցութեամբ ընդառաջեցին մեր խնդրանքին, եւ ընթացք տուին աճիւններու տեղափոխման համար անհրաժեշտ իրաւաբանական փաստաթուղթերու ձեւաւորման գործին:

Մեր խորին երախտագիտութիւնը նաեւ բոլոր անոնց, որոնք նիւթապէս օժանդակեցին, բարոյապէս նեցուկ կանգնեցան եւ գործնականապէս սատարեցին՝ որպէսզի աճիւններու Մայր Հայրենիք վերադարձի գործընթացը ունենայ բարեյաջող աւարտ: Ընկերոջ աճիւններու վերայուղարկաւորման մանրամասնութիւններուն մասին, հանրութիւնը տեղեակ կը պահուի ատենին:

5 Դեկտեմբեր 2022
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
Կեդրոնական Խորհուրդ (Վերակազմեալ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031