Հարավային Կովկասի հարցերով 3+3 ձևաչափով նոր նիստ է նախապատրաստվում, նիստի ժամկետներն ու օրակարգն այս պահին համաձայնեցվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:
«Մենք խոսել ենք նաև տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի մասին, նկատի ունեմ երեք հարավկովկասյան երկրները և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, առաջին հանդիպումը տեղի ունեցավ: Իսկ հիմա մենք նախապատրաստում ենք այդպիսի հերթական միջոցառումը և համաձայնեցնում ենք հստակ ժամկետներն ու օրակարգը»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ