Սույն թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարուժան Ավետիսյանին Նուբարաշենի բանտից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Բևեռի աջակիցների խաղաղ երթն ինչպես հայտնի է խոչընդոտվեց ռեժիմի մահակ հանդիսացող ոստիկանության կողմից:
Կարմիր բերետավորների բռնի գործողությունների արդյունքում ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ 73-ամյա Մայա Մելքումովան, կոտրվածք է ստացել: Նրան ոստիկանները գցել են գետնին ու հարվածներ հասցրել:
Մայա Մելքումովան դեպքի վայրից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղ բժշկական միջամտություն է կատարվել, սակայն բժիշկները տեղեկացրել են, որ հնարավոր է թոշակառու կինը հաշմանդամ մնա:
Բռնության կադրերին կից ներկայացնում ենք նաև հիվանդանոցում կատարված ռենտգենի արդյունքները:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն