«Ա1+»– ի զրույցը դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի հետ
– Մաեստրո, աշխարհը խաղաղ ժամանակներ չի ապրում։ Ինչպիսի՞ն պետք է լինի արվեստի, մշակույթի դերակատարումը։
– Արվեստով, բարձրարժեք երաժշտությամբ կարելի է աշխարհում բարության «չափաբաժինն» ավելացնել։ Աշխարհին բարություն է պետք, և մեզնից յուրաքանչյուրը՝ որպես արվեստի մշակ, պարտավոր է հնարավորն ու անհնարինն անել՝ ոգեշնչելու մարդկանց։ Ես հավատում եմ, որ բարձր արվեստով շատ բան կարելի է փոխել մեզ շրջապատող իրականությունում։
– Պարոն Օրբելյան, Ձեր վերջին իրագործած նախագծերից որո՞նք կառանձնացնեիք։
Կարդացեք նաև
– Վերջերս մեր սիրելի Հասմիկ Գրիգորյանի հետ բացառիկ համերգ ունեցանք Կաունասում։ Ներկա էր 6000 հանդիսատես։
Հաջորդ տարի հունվարին պլանավորված է համերգ կանադացի, հայազգի նշանավոր օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանի մասնակցությամբ Los Angeles Virtuosi Orchestra-ի հետ համատեղ։ Մարտից հյուրախաղերով հանդես կգանք նաև նշանավոր օպերային երգչուհի Էլինա Գարանչայի հետ, որը կավարտվի հունիսի 27-ին Բրազիլիայում։ Հունիսին նախատեսված են նաև համերգներ մեր ժամանակի լավագույն ռուս դաշնակահարներից մեկի՝ Դանիիլ Տրիֆոնովի հետ Մեքսիկայում։ Ապրիլին Կարնեգի Հոլլում կկայանա Լերա Աուերբախի «Լույսի անոթներ» թիվ 6 սիմֆոնիայի ամերիկյան պրեմիերան։ Համերգին կմասնակցի Նյու Յորքի քաղաքային օպերայի նվագախումբը և երգչախումբը։ Սիմֆոնիան նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լիտվայում Ճապոնիայի հյուպատոս Չիունե Սուգիխարային, ում շնորհիվ 1940 թվականին 6000 հրեաներ Ճապոնիա մուտքի վիզա ստացան։ Ելույթ կունենա նաև նշանավոր թավջութակահարուհի Քրիստինա Կուպերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: