Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 135-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն