Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական մամուլը փորձում է նսեմացնել հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հեղինակությունը

Դեկտեմբեր 05,2022 16:13

Ermenihaber. Թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը:

Բանն այն է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի տնտեսության զարգացման վերաբերյալ իր ծրագրերում մեծ տեղ է հատկացրել նաև Աճեմօղլուին՝ նրան ընդգրկելով իր կողմից ներկայացված կադրերի մեջ:

Թուրքական իշխանական քարոզչամեքենան պոլսահայ աշխարհահռչակ տնտեսագետին և ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով առաջ է քաշում այն թեզը, որ ավելի վաղ Տարոն Աճեմօղլուին օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն արդյունքում իբր Հայաստանի տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվել:

Տեղեկացնենք, որ Տարոն Աճեմօղլուն 1986-ին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանը։ Այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ Իսկ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիկայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993 թթ. այնտեղ դասավանդում է տնտեսագիտություն։

Աճեմօղլուն տեղ է զբաղեցնում ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։

Իսկ IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031