Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե հրահրել է բռնություն կիրառել, այլ կանխատեսում է արել». Զարուհի Փոստանջյանին դատարանն արդարացրել է. «Ա1+»

Դեկտեմբեր 05,2022 14:08

«Ա1+».  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին։

Վերջինս մեղադրվում էր 2021 թվականի մարտի 15-ին «Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցնելու մեջ»:

Գործը դատարան էր մուտքագրվել 2021 թ մայիսի 12-ին։ 10 դատական նիստերից հետո, դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշել է՝ Զարուհի Փոստանջյանն անմեղ է։

Դատարանն արձանագրել է, որ Զարուհի Փոսնանջյանին մեղադրանք առաջադրելիս պատշաճ գնահատման չի արժանացվել նաեւ վերջինիս անձն ու հասարակությունում նրա ունեցած դերը: Մասնավորապես այն, որ Զարուհի Փոստանջյանը հանդիսանում է «Երկիր Ծիրանի» քաղաքական կուսակցության ղեկավարը, որպիսի հանգամանքն առավել քան վկայում է այն մասին, որ տվյալ իրադրությունում նա հանդես է եկել որպես քաղաքական գործիչ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավար, իսկ քննության առարկա ելույթը կատարվել է քաղաքական խոսքի համատեքստում:

Դատարանի համոզմամբ Զարուհի Փոստանջյանի ելույթն իր ամբողջության մեջ չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, և որպես այդպիսին՝ նաև ատելության խոսք:

«Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել այնպիսի փաստական տվյալ, որ ամբաստանյալը բռնություն կիրառելու դիտավորություն է ունեցել, ուստի նրա գործողություններն ու արված հայտարարություններն իրենց բնույթով չեն կարող ներկայացնել հասարակական վտանգավորութուն: Ավելին, Զարուհի Փոստանջյանն իր ելույթով ներկայացրել է իր հայացքները քաղաքական հարցերի մասին: Ընդ որում, Զարուհի Փոստանջյանի ելույթի ամբողջ համատեքստից հետևում է, որ նա ոչ թե հրահրել է բռնություն կիրառել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ արդարացրել է այդ բռնության կիրառումը, այլ, մեջբերելով պատմական դրվագներ, կանխատեսում է կատարել հետագա զարգացումների վերաբերյալ»,- նշված է վճռում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031