Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց համար ապահովել էին, որ եթե սադրանքում բախում լինի, զինվորականների միջոցով դուրս գան տակից»․ Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 05,2022 13:44

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի սադրանքներն ու ճնշումները ՀՀ-ի եւ Արցախի հանդեպ շարունակական են, եւ դրանց վառ ապացույցն այն փաստաթուղթն էր, որն օրերս խորհրդարանում քննարկման դրեց ընդդիմությունը, եւ մերժեց իշխանությունը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել էին ՀՀ-ն Արցախի հետ կապող միակ՝  Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նման սադրանքներն առաջիկայում չեն բացառվում․ «Պետք չէ խորանալ՝ իրենք իրապես բնապահպաննե՞ր են եղել, թե ոչ։ Շուշիի հատվածում հիմնականում Ադրբեջանի ԶՈՒ զինվորականներ են ապրում։ Իրենց տեսքից երեւում է, որ մի մասը զինվորականներ կլինեն։ Իրենք իրենց համար ապահովել էին, որ եթե սադրանքում բախում լինի, զինվորականների միջոցով դուրս գան դրա տակից»։

Սեյրան Օհանյանը նաեւ նշեց՝ իշխանությունը պարտավոր է նման իրավիճակներում միջազգային հանրության համար ամրագրել Արցախի պաշտպանության բանակի դերը եւ որպեսզի նման սադրանքները չկրկնվեն, պետք է Արցախի գոյապահպանության հայեցակարգ մշակի․ «Բացի անվտանգությունից, ուղղություններից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը։ Պետք է հստակեցվեն հարաբերությունները հատկապես խաղաղապահ ուժերի հետ, որոնք Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներով մասնակցում են ադրբեջանցիների հետ բանակցություններին։ Իրենց թվում է, որ եթե լռենք, ոչ մի բան չասենք, չըմբոստանանք, ադրբեջանցիները լռելու են։ Հակառակը․ ախորժակն ուտելու ընթացքում է բացվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031