Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Լեհաստան հանդիպման նախորդ օրը ոչ միայն գուշակել էր խաղի արդյունքը, այլեւ ճիշտ նշել այն ֆուտբոլիստների անունները, որոնք գոլի հեղինակ կդառնան:
Խաղից մեկ օր առաջ Le Parisien-ի հետ զրույցում նա ասել էր. «Կարծում եմ, մենք կհաղթենք 3:1 հաշվով: Լեւանդովսկին մեկ գոլ կխփի, ինչպես Մբապեն կամ Ժիրուն, որը ցանկանում է մտնել պատմության մեջ»:
Եվ իրականում, Ռոբերտ Լեւանդովսկին խփեց իր մեկ գոլը, Օլիվյե Ժիրուն գրավելով լեհերի դարպասը՝ գոլերի քանակով դարձավ հավաքականի ռեկորդակիր, իսկ Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ դարձավ: Մակրոնը միայն մի բանում էր սխալվել՝ ասելով, որ չորրորդ գոլը կգրանցվի ջոկերի հաշվին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ