Shamshyan.com. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։
Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։