Դեռեւս 2005 թվականին ձեռք բերած տարածքում ամուսիններն առանձնատուն էին կառուցել, սակայն այն գրանցել էին տան աշխատողի անունով: Առանձնատունը շահագործվել էր բացառապես ամուսինների եւ դստեր կողմից, որտեղ ավելի քան 10 տարի համատեղ բնակվելուց հետո ամուսինը մահացել էր: Ամուսնու մահից հետո մայրն ու քույրերը փորձել են զրկել կնոջը համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքից: Ազդելով տան աշխատողի վրա ու համոզելով նրան` վերջինիս անունով ձեւական գրանցված անշարժ գույքը նվիրատվության պայմանագրով փոխանցվել է հանգուցյալի մորը:
Հետագայում մահանում է նաեւ ամուսնու մայրը, որը տունը կտակել էր իր դուստրերին: Քույրերը փոխում են կողպեքները եւ տունը կահավորում անվտանգության համակարգով: Կինն իր հերթին, վերադառնալով տուն, փոխում է դռան փականները, վնասում անվտանգության համակարգը եւ շարունակում շահագործել այն: Հանգուցյալ ամուսնու քույրերը դիմում են իրավապահներին, ինչի արդյունքում կնոջը մեղադրանք է առաջադրվում ինքնիրավչության եւ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հատկանիշներով:
Կնոջ պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Սահակյանը (լուսանկարում), որի աշխատանքի շնորհիվ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացրեց կնոջը:
«AM» իրավաբանական ընկերություն
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.12.2022