Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում՝ համաձայն ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Զորավարժություններն անցկացվում են տարբեր զորատեսակների անձնակազմի, մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ավիացիայի միջոցների ներգրավմամբ և ընդգրկում են Բաքու քաղաքը, Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջանները:
Սցենարի համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերը, հատուկ նշանակության ուժերը, ինժեներական զորքերը, հրթիռահրետանային զորքերը Թուրքիայի ԶՈՒ-ի հետ իրականացնում են տարբեր ուսումնամարտական առաջադրանքներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ