Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի՝ գլխաշորի պարտադիր կրման մասին օրենքը: Որոշումը երկու ամիս տևած բողոքի ցույցերի արդյունքն է կանանց «դրես կոդի« (հագուստի կոդեքսի) դեմ, որը պահանջում է ծածկել գլուխը հանրության առաջ:
«Ե՛վ խորհրդարանը, և՛ դատական համակարգը աշխատում են այս հարցի շուրջ»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ և ինչ ուղղությամբ են ծրագրում փոխել իշխանությունները։
Այլ նորություններ կարելի է սպասել մեկ-երկու շաբաթից, երբ վերլուծական խումբը կպատրաստի իր զեկույցը, շեշտել է գլխավոր դատախազը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում