Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնել են Բոգոտա: Կոլումբիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 5-ից 16-ը կայանալու է աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներին զուգահեռ խաղարկվելու են 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշեր:
Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թիմում ընդգրկել է 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանին եւ Վարդան Մանուկյանին, 96 կգ` Դավիթ Հովհաննիսյանին եւ Հակոբ Մկրտչյանին, 102 կգ`Սամվել Գասպարյանին եւ +109 կգ քաշայիններ Վարազդատ Լալայանին ու Սիմոն Մարտիրոսյանին:
Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրավիրել է 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 76 կգ քաշայիններ Տաթեւ Հակոբյանին եւ Միլենա Մկրտչյանին, 81 կգ` Լիանա Գյուրջյանին եւ 87 կգ` Հռիփսիմե Խուրշուդյանին:
Աշխարհի առաջնությանը մասնակցում է 93 երկրի 537 ծանրորդ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ