Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ վերջերս Երուսաղեմում իսրայելցի երկու զինվորական հարձակվել են հայ հոգեւորականների վրա եւ թքել նրանցից մեկի ձեռքին գտնող խաչի վրա:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանից, խնդրեցինք ներկայացնել, թե ինչպես է պատահել դեպքը եւ ինչ է հետեւել կատարվածին::
«Դէպքը տեղի ունեցել նոյեմբերի 7-ին, Խաչի տօնի օրը: Սրբոց Յակոբեանց միաբանութիւնը՝ հանդիսապետութեամբ լուսարարապետ Սեւան արք. Ղարիպեանի, վերադառնում էր Սուրբ Յարութեան տաճարից Հայկական թաղամաս: Ճանապարհին, պատմութեան մէջ առաջին անգամ, զինուորները թքեցին խաչի եւ հոգեւորականների վրայ: Յաջորդ օրը բողոք ներկայացրեցինք ոստիկանութիւնում:
Նոյեմբերի 27-ին հրեական «Հաարեց» թերթը անդրադարձել էր այս դէպքին: Նոյեմբերի 28-ին հրեական 11-րդ ալիքը անդրադարձաւ այս դէպքին: Նոյեմբերի 29-ին «Հաարեց» թերթը կրկին անդրադարձել էր դէպքին եւ տեղեկացել, որ զինուորները դատապարտուել են 28 օրեայ բանտարկութեան»,-նշեց Հայր Սուրբը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից