Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի արտահերթ նիստի որոշմամբ Քաջարան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրվեց ցուցակի հերթական համարին։ Ավագանու մանդատից հրաժարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թիվ 1 մանկապարտեզի վարիչի տեղակալ Համեստ Ծատրյանը։
Մանդատը փոխանցվեց ցուցակի 4-րդ համարին՝ ԶՊՄԿ-ի տեղամասի պետ Դերենիկ Ստեփանյանին։
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ավագանու 15 մանդատից 4-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, 1-ը՝ «Հանրապետությանը», իսկ 10 մանդատ «Դեպի միասնություն» դաշինքինն է։ Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 67 տոկոսը։
Նշենք, որ սա թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այս կազմով, թերեւս վերջին նիստն էր։ Դեկտեմբերի 2-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատվության քվեակարգով որոշել է ԸԸՀ-ի կազմերը։ Նոր ձեւավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը կկայանան դեկտեմբերի 17-ին։ Թիվ 35 ԸԸՀ-ի կազմում նախկին հանձնաժողովականներից միայն մեկ հոգի է ընդգրկվել՝ Ռամելա Հակոբյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ