Լրահոս
Օրվա լրահոսը

«Աուտիզմը դատավճիռ չէ». հրեա բժիշկները կօգնեն նաեւ հայ երեխաներին

Դեկտեմբեր 04,2022 17:05

Հրեա բժիշկներ Դեյվիդ եւ Յոսեֆա Էյխելները մի քանի ամիս առաջ Հայաստան էին եկել՝ արձակուրդն այստեղ անցկացնելու համար, բայց հանգիստը վերածվեց, ինչպես իրենք են ասում, չպլանավորված «հայկական առաքելության»:

«Աուտիզմը դատավճիռ չէ», «աուտիզմը բուժելի է», «անձրևի երեխաները կարող են լիարժեք կյանքով ապրել». այս համոզմունքն ունեն  Դեյվիդ եւ Յոսեֆան: Նրանց համոզմունքը հիմնված  չէ բարի ցանկությունների վրա, այլ, իրենց պնդմամբ, ապացուցված փաստ է՝ «Ռամոտ» միջազգային մեթոդական կենտրոնի՝ տարիների կարարած աշխատանքի արդյունքների հիման վրա: Կենտրոնի հիմնադիրները Դեյվիդ եւ Յոսեֆան են: Բժիշկ ամուսինները Հայաստանում էլ հիմնադրել են «Beer David» հրեական բժշկության կենտրոնը, որը զբաղվելու է աուտիզմով եւ ուղեղային կաթված ունեցող երեխաներին լիարժեք կյանք վերադարձնելով (անվճար խորհրդատվության գրանցվելու համար անցնել այս հղումով): Բժիշկները համոզված են՝ կենտրոնի ուրույն մեթոդաբանությունը հայաստանցի շատ երեխաներին էլ կօգնի շարունակել իրենց կյանքը՝ ավելի վառ գույներով հագեցած երանգներով, «առանց ախտորոշման» արտահայտությամբ: Մեզ հետ զրույցում Դեյվիդն ու Յոսեֆան պատմեցին, որ իրենց կենտրոնում բուժում ստացած շատ երեխաներ այժմ սովորում են սովորական դպրոցում և հիանալի յուրացնում են ծրագիրը։

Դեյվիդի եւ Յոսեֆայի՝ Հայաստանում լինելու մասին նման խնդիրներ ունեցող երեխաների ծնողները տեղեկացել էին համացանցից: Այդ օրերին նրանք շատ նամակներ էին ստանում՝ խորհրդատվության եւ թերապիայի կարճ կուրս անցնելու խնդրանքով: Բժիշկները, բնականաբար, չէին կարող անտեսել դրանք: Արդյունքում նրանց հայաստանյան արձակուրդը սահուն վերածվեց կարճատեւ աշխատանքային շրջանի: Բայց քանի որ դիմողներն ամեն օր ավելանում էին, որոշում կայացվեց՝ չպլանավորված «հայկական առաքելությունը» նոր մակարդակի վրա դնել եւ իրենց հիմնադրած կենտրոնի մասնաճյուղ բացել Երևանում: Մասնաճյուղը կգործի բարեգործական հիմունքներով: «Մեր կենտրոնի մասնաճյուղը գործելու է «Փյունիկ» ասոցիացիայում: Դեկտեմբերի 1-ից մեր ներկայացուցիչը պաշտոնապես սկսել է աշխատել այնտեղ, ինչի համար շատ ուրախ ենք։ Մենք կվճարենք մեր մասնաճյուղի գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Հաջող մեկնարկի համար կենտրոնին արդեն տրամադրել ենք անհրաժեշտ սարքավորումներ, մնացած համալրումներն առաջիկայում կանենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դեյվիդ Էյխելը՝ մանրամասնելով, որ մոտ օրերս կենտրոնի համար վիբրացիոն հարթակ կգնեն. «Թեև մասնաճյուղն արդեն համալրված է անհրաժեշտ քանակությամբ մասնագիտացված սարքավորումներով՝ մերսման սարքավորումներ, լազերային և մագնիսական թերապիայի սարքեր և այլն։ Կենտրոնում կանցկացվեն նաեւ վերապատրաստումներ մասնագետների և ծնողների համար: Մենք կփորձենք ծանոթանալ երեխաների հետ առնչվող մասնագետների հետ, կփորձենք համախմբել նրանց, համագործակցելու ենք տարբեր կազմակերպությունների հետ։ Ուստի ես շատ բարձր եմ ասում՝ բոլորին հրավիրում ենք համագործակցության»:

Կենտրոնը մասնագիտացած է աուտիզմով հիվանդ երեխաների բուժմամբ, բայց, վերջին շրջանում սկսել են զբաղվել նաեւ մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում ունեցող ​​երեխաների հետ։ Բուժման արդյունավետությունը կախված է հիվանդության խորության աստիճանից, բայց Յոսեֆան պնդում է, որ բավականին դրական արդյունքներ ունեն գրանցված: Բժիշկը պատմում է, որ նույնիսկ ծանր ուղեղային կաթված ունեցողների են կարողացել օգնել՝ ամբողջական վերականգնվել. «Մեր կենտրոն այցելած երեխաների մեծ մասն այժմ սովորում է սովորական դպրոցում, այդ թվում մեր երեխաները, ինչի պատճառով էլ մենք սկսել ենք անել այս աշխատանքը։ Մեր աղջիկն անցյալ տարի ավարտեց դպրոցը, ստացավ լիարժեք վկայական ու այժմ աշխատում է մանկապարտեզում, որպես օգնական ուսուցչուհի: Նա մտադիր է շարունակել ուսումը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում»:

Ամուսիններն, ի դեպ, բավական բարձր են գնահատում Հայաստանում առողջապահական ոլորտի վիճակը, մանրամասն ուսումնասիրել են. մասնավորաբար, այն կարծիքին են, որ վերը նշված ախտորոշումներով երեխաների համար «ամեն ինչ արվում է, մարդիկ իսկապես ցանկանում են օգնել այդ երեխաներին, որպեսզի նրանք վերադառնան նորմալ վիճակի»։ Իրենց հիմնած կենտրոնի առանձնահատկությունների մասին հարցին էլ մանրամասնում են, որ աշխատանքի մեթոդաբանությունը հիմնված է Աստվածաշնչում տեղ գտած հոգևոր ավանդույթների վրա:

Մշակվում են երեխաների և դեռահասների վերականգնմանն ու զարգացմանն օգնելու մեթոդներ, այդ թվում՝ հիմնված Աստվածաշնչում նկարագրված սկզբունքների և մոտեցումների վրա: Կենտրոնի բոլոր մեթոդներն ու մոտեցումներն արտոնագրված են: «Բացի խորհրդատվական օգնություն տրամադրելուց, մենք նաև զբաղվում ենք առողջության մեթոդների ստեղծմամբ, որոնք հեշտությամբ կարող են կիրառվել ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողների կողմից: Ի դեպ, նրանց դերը երեխաների վիճակի բարելավման և հետագա բուժման գործում շատ կարևոր է։ Մեր գործունեության այս կողմն արդեն ձեւակերպվել է որպես «Ռամոտ» առանձին բարեգործական կազմակերպություն: Բացի մեր երկուսից, մենք ունենք բազմաթիվ աշխատակիցներ, բոլորն էլ ամենաբարձր մակարդակի բժիշկներ, ովքեր աշխատում են Իսրայելի առողջապահության ոլորտում։ Մեզ համար ամենակարևորն արդյունքն է. մեր թիմը հաճախ նաեւ հասնում է անհնար թվացող արդյունքների: Օրինակ՝ աուտիզմն ու ուղեղային կաթվածը, որոնք անբուժելի են համարվում, իսկ աուտիզմի դեպքում՝ անգամ հայտնի չէ պատճառը, բայց մեր արդյունքները կայուն են, նույնիսկ՝ հետագա բարելավումներով՝ անկախ մեզ հետ կապից: Փառք Աստծո, մենք երբեք վատթարացման դեպք չենք ունեցել»,- պատմում է Դեյվիդը:

«Մեր կենտրոնի տարբերությունը կայանում է նրանում, որ ամեն ինչ՝ ախտորոշում, բուժում, թերապիա, տեղի է ունենում միանգամից: Դա պայմանավորված է նրանով, որ այն մեթոդները, որոնք մենք օգտագործում ենք (ժողովրդական, այլընտրանքային բժշկություն), դրանք հիմնված են այն բանի վրա, որ կա մարմնի մշտական ​​ախտորոշում, և դրան համապատասխան՝ տեղի են ունենում որոշ գործողություններ։ Օրինակ, մենք օգտագործում ենք նաև երաժշտություն և արտ-թերապիա։  Սա չափազանց սուրբ թերապիա է: Ի դեպ, երաժշտաթերապիայով զբաղվող մեր աշխատակիցներից մեկը՝ Կամիլ Չալաևը, ով վերջին 30 տարին ապրում է Ֆրանսիայում և պարբերաբար գալիս է մեզ մոտ: Դեկտեմբերին, մի քանի տարով տեղափոխվում է Հայաստան՝ երեխաների հետ աշխատելու համար։ Նա երաժշտական թերապիայի սեանսներ է անցկացնելու «Փյունիկ» կենտրոնում։ Այսինքն, խոսելով մեր կենտրոնի գործունեության մասին, մենք չենք խոսում ստանդարտ ընթացակարգերի շարքի մասին: Ամենակարևորը ճշգրիտ ախտորոշումն է, քանի որ շատ հաճախ մարդիկ մեզ մոտ են գալիս հենց այդ պատճառով, որ այլ մեթոդներով չի հաջողվել ճիշտ ախտորոշում ստանալ»,- մանրամասնեց Դեյվիդը։Սեր երեխաների հանդեպ, ըմբռնում, նրանց աջակցելու ցանկություն, պատասխանատվության զգացում,  ինչպիսի՞ մարդիկ նրանք կդառնան ապագայում, ինչպե՞ս կկարողանան ապրել իրենց կյանքը ու այն ամենի ուրախությունը, ինչ տեղի է ունենում. սրանք են բժիշկ-ամուսիններին խթանող պատճառները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031