Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղել. մոտավոր հաշվարկներով՝ «Գլոբբինգ»-ի միջոցով կատարվել է 4,5 մլրդ դրամի գնում»

Դեկտեմբեր 03,2022 22:19

Tert.am – Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթը՝ «սև ուրբաթն» է, որն սկսվում է հինգշաբթի երեկոյան: Հենց այս իրադարձությամբ էլ սկիզբ է դրվում ամանորյա զեղչերին։ Ամբողջ աշխարհում մարդիկ այս օրվան սկսում են պատրաստվել նախապես․ ԱՄՆ-ում միջին վիճակագրական անհատը «սև ուրբաթին» սկսում է պատրաստվել միջինը 5-6 շաբաթ առաջ, այսինքն՝ մոտ հոկտեմբերի կեսերին:

Տարբեր վիճակագրություներով՝ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ, և այս թիվը տարեցտարի աճում է. գնումները շատանում են, էլ ավելի նոր ռեկորդներ սահմանվում։ Օրինակ՝ ամերիկյան՝ ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունում՝ «Ամազոն»-ում ռեկորդներ են եղել՝ կապված «սև ուրբաթի» ամենամեծ զեղչերի թվի հետ։

Թե ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, ինչպե՞ս են մարդիկ վերաբերում «սև ուրբաթին», Tert.am-ը փորձեց հետաքրքրվել արտերկրից օնլայն գնումներն առաքող «Գլոբբինգ» ընկերությունից: Վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում «սև ուրբաթը» շարունակում է ամրապնդել իր դիրքերը. հայ հասարակությունը նույնպես մեծ անհամբերությամբ է սպասում այս օրվան, և սա վերաբերում է ոչ միայն խանութներից գնումներ կատարելուն, այլև՝ օնլայն պատվերներին։

«Այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղել։ Մոտավոր հաշվարկներով՝ «Գլոբբինգ»-ի միջոցով կատարվել է 4,5 մլրդ դրամի գնում, ինչն ամբողջ Հայաստանում արված գնումների կեսն է։ ԱՄՆ-ում «Գլոբբինգ»-ի պահեստում ամեն օր ստանում են 40 մեծ բեռնատար ապրանք, զանգերի կենտրոնը ստանում է օրական 12,000 զանգ, վերջինիս թվերն օր օրի աճում են: Ինչ վերաբերում է պատվերներին, ապա այդ մասով հետաքրքիր վիճակագրություն կա»,-ասաց ընկերության ներկայացուցիչը՝ տրամադրելով ամենաշատ գնված ապրանքների ցանկը․

• ամանորյա նվերներ

• հագուստ

• էլեկտրոնիկա

Նրա խոսքով՝ այս տարվա զարմացնող և անսպասելի նորությունն այն է, որ պատվերների մեջ հաճախ են հանդիպել ամենօրյա օգտագործման ապրանքներ և իրեր։

«Արդեն իսկ պարզ է, որ որքան շատ են գնումներն ու պատվերներն արտերկրից, այնքան շատ ավելի աշխատանք և էներգիա պետք է ներդնել նման ծավալների կառավարման համար։ Թե՛ սպասարկման ոլորտի աշխատակիցները, թե՛ պահեստի աշխատակիցները աշխատում են էքստրա ռեժիմով, իսկ ծանրոցների գրանցումն ու մշակումը պահեստներում իրականացվում է 48 ժամվա ընթացքում»,-մեկնաբանեց «Գլոբբինգ» ընկերության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե ինչ լարված ռեժիմով է աշխատանքը իրականացվում, պետք է իմանալ հետևյալ ցուցանիշը․ միայն «սև ուրբաթի» օրերին, «Գլոբբինգ»-ի միջոցով կատարվել է 280 000 -ից ավելի գնում, որից միայն 100 000-ը՝ Հայաստանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031