Սա «Բարեկամություն» մետրոյի վերջին կանգառն է:
Գործընկերս հիշեցրեց, որ 2015 թ․-ից այդպես տգեղ երևացող թելերից կախված էին պաստառներ, որոնք ներառում էին այն երկրի անունը, դրոշը և թվականը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Իհարկե, շատ հաճելի էր, հատկապես որ պարբերաբար ավելանում էին դրանք՝ ավելի ուշ ճանաչած երկրների պաստառներով՝ մինչև 2018թ․-ի գարուն: Ոչ միայն հաճելի էր, ազդեցիկ, նաև ասելիք ուներ, սովորեցնում էր, հիշեցնում էր և մի տեսակ երախտիքի խոսք էր տվյալ երկրին:
Երեկվանից մնացել են այդ այլանդակ լարերը:
Կարդացեք նաև
Մետրոյի հսկիչներից մեկը մեր հարցին, թե ինչու են հանել, պատասխանեց․ «Ասել են՝ «Եվրատեսիլի» համար»:
Եթե այդ մարդկանց բերելու են այդ կայարան, արդյոք նրանք ավելի լավ չէի՞ն զգա իրենց՝ տեսնելով իրենց երկրի անունն ու դրոշը:
Քիչ առաջ դիմեցի Երեւանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք «Եվրատեսիլի» պատվին են հանել պաստառները, թե՞, այնուամենայնիվ, պաստառները կվերականգնվեն, պատճառն այլ է:
Մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրեց, որ պաստառները հանված են ժամանակավորապես: Բացի պաստառներից, նաեւ մետրոյի այլ կայարաններից հանված են գովազդային տարատեսակ պաստառները:
Ըստ նրա, «Եվրատեսիլի» օրերին Բարեկամություն, Զորավար Անդրանիկ, Հանրապետություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական կայարաններում իրականացվելու են միջոցառումներ, տեղադրվելու են դեկորներ, գորգեր, լույսեր, ներկայացվելու է մեր երկրի պատմությունը, մշակույթը, արժեքները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ