2022 թվականի դեկտեմբերի 3-ի ժամը 19:30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն, որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 5-10 սմ։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկող ընկերության կողմից կատարվում են երթևեկելի հատվածների մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 5 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ