Երևանի Պետական համալսարանում մեկնարկեց Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը (Media and Information Literacy Hackathon), որը ամիսներ շարունակ մշակվում էր և այսօր հնարավորություն էր ընձեռվել այն իրականացնելու։ Նպատակն է, որ մարդիկ կարողանան տարբերել ապատեղեկատվությունը և չխաբվեն։
Բոլորս էլ ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ ապատեղեկատվությունը անխուսափելի է։ Միջոցառման նպատակը, որ ստեղծվեն խմբեր, որոնք կառաջարկեն այնպիսի լուծումներ և ծրագիր, որը կկանխի ապատեղեկատվության լայն տարածումը։
Միջոցառմանը մասնակցում էին 80-ից ավելի աշակերտներ, նաև առցանց մասնակիցներ՝ տարբեր երկրներից։ Աշակերտները հավաստիացրին, որ մեծ ոգևորությամբ են մասնակցում: Մասնակիցներին ծրագիրը ներկայացրեց Ալեքսանդր Մարտիրոսյանը։
Կարդացեք նաև
Միջոցառման կարեւորությունն ընդգծեցին Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դեյգն Վալընթայը:
Տեսանյութը՝ քիչ անց
Մանե ՏԻԳՐԱՆՅԱՆ