«Մշակութային Ալիք»-ը «Ակբա Բանկ»-ի աջակցությամբ ստեղծել է գրական նոր ինտերնետային համայնք, որը կոչվում է՝ «Էջադիր»։
Ինչպես նշում են հեղինակները՝ «Էջադիր»-ը գալիս է օգնելու այն ստեղծագործողներին, ովքեր ինքնարտահայտման պլատֆորմի պակաս ունեն։
Էջադրում կարող են գրանցվել բոլորը և տեղադրել իրենց աշխատանքները։