Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրեմն կին օպերատորը՝ առանց մուրճի մե՞խ է խփում պատի մեջ։ Լավ, մի մեխի մեղքը բարդեցիք ընդդիմության վրա, իսկ մնացած 7 հազար 999 մեխն ո՞վ է խրել այդ պատերի մեջ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2022 10:36

Գուցե Հանրապետության հրապարակի շենքերի վրա բացված անցքերի հետ կապված աղմուկն անսպասելի էր, փոքր-ինչ չափազանցված եւ մեր խնդիրներին ոչ այնքան համարժեք, բայց մարդու սիրտը փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես է մեր, իբրեւ թե, անտարբեր ու իներտ հասարակությունը վրդովվել այդ անցքերից։

Բայց որքան ողջունելի եւ հուսադրող է հանրային վերաբերմունքը, նույնքան նողկալի է իշխանությունների պահվածքը՝ այդ նույն թեմայի հետ կապված։

Նախ, սկսեցին հայտարարել, թե ոչ բոլոր անցքերն են իրենք արել՝ նախկին ժամանակներում էլ են հուշարձան շենքերի վրա անցքեր բացվել։

Հաջորդիվ հայտարարեցին, թե ծակ է, էլի, տոները վերջանան՝ կփակենք։ Պատկերացրեք՝ Լեոնարդո Դա Վինչիի կտավը վնասեն, ներկարար կանչեն, ասեն՝ ներկով փակի վնասված մասը։ Եվ ամենանողկալի քայլը, որ երեկ արեցին այս մանիպուլյատորները՝ մի տեսագրություն դրեցին շրջանառության մեջ, թե մեխը պատի մեջ մտցնում է թիվի 5-ի օպերատորը։ Ուրեմն կին օպերատորը՝ առանց դռելի ու մուրճի մեխ է խփում պատի մեջ։ Լավ, մի մեխի մեղքը բարդեցիք ընդդիմության վրա, իսկ մնացած 7 հազար 999 մեխն ո՞վ է խրել այդ պատերի մեջ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031