Ոստիկանության և ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակվել և հանրային քննարկման են ներկայացվել համատեղ նախագծեր` «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու նպատակով: Փոփոխություններ են նախատեսվում այլ օրենքներում ևս:
Նշվում է, որ Երևանում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղիները հսկող տեսախցիկներից։ Այդ տեսախցիկների տեսաձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը` հանգեցնելով լրացուցիչ երկար ժամանակի կորստի, ինչն անհնարին է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտումը։
Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նույնպես չունի ուղիղ հասանելիություն նշված տեսախցիկներին, որպեսզի արտակարգ իրավիճակների, օրինակ՝ հրդեհի բռնկման դեպքում, ճիշտ հասկանա հրդեհի վայրը և մասշտաբները։
Գերատեսչություններին կտրամադրվի տեսախցիկների ձայնագրությունները անմիջապես իրենց գրասենյակներում ուղիղ կապով (օնլայն ռեժիմով) դիտելու հնարավորություն:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։